ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել Է ավելի քան 214,6 մլն մարդ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել Է ավելի քան 214,6 մլն մարդ

Աշխարհում օգոստոսի 27-ի առավոտվա դրությամբ COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը կազմել Է 214 626 986: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից զոհերի թիվը հասել Է 4 միլիոն 474 հազար 500 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 38 միլիոն 384 հազար 553 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 633 հազար 564-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 32 միլիոն 603 հազար 188-ի և ախտահարման հետեւանքներից մահացել Է 436 հազար 861 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 20 միլիոն 676 հազար 561 հիվանդացած, մահացել Է 577 հազար 575 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 27-ի առավոտվա դրությամբ կազմել Է 575,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 1956, Հնդկաստանում՝ 313, Բրազիլիայում՝ 2695 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը

  • Կիսվել: