Աշխարհում կա միայն մեկ երկիր, որը կարող է իսկապես բանակցել Ուկրաինայի և ՌԴ-ի հետ. Ռուբիո
ԱՄՆ-ն շատ ժամանակ է ծախսել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու փորձերի վրա: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, տեղեկացնում է Sky News-ը:
«Կա մի պատճառ, թե ինչու այս պատերազմը դեռ չի ավարտվել. դա մեր պատերազմը չէ։ Եվ մեզ ասել են, որ աշխարհում միայն մի երկիր կա, որը կարող է իսկապես բանակցել երկու կողմի հետ. դա Միացյալ Նահանգներն է»,-նշել է նա:
Ռուբիոն նաև հավելել է, որ բանակցություններն ընթացքի մեջ են. որոնում են փոխզիջում, «որին կարող են համաձայնել և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը»։
«Միևնույն ժամանակ, թվում է, թե ոչ մի կողմ պատրաստ չէ զիջելու։ Վերջնական որոշումը կընդունեն Ուկրաինան և Ռուսաստանը»,-իր խոսքը եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:


