ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 550 միլիոնը

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 550 միլիոնը

 Հուլիսի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, ըստ ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների, հասել է 550 միլիոն 33 հազար 846-ի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս COVID-19-ի հետևանքով մահացել է 6 միլիոն 340 հազար 147 մարդ։
 

Ավելի քան 20 միլիոն վարակման դեպք  ունեցող երկրները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը:

Համաձայն Worldometer պորտալի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության մեջ, հուլիսի 4-ի դրությամբ 1 միլիոն մարդու հաշվով մահացության մակարդակը կազմում է 816,3:

ԱՄՆ-ում 1 մլն բնակչի հաշվով մահացել է 3116, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3118, Ֆրանսիայում՝ 2284, Գերմանիայում՝ 1677, Մեծ Բրիտանիայում՝ 2630 մարդ։

  • Կիսվել: