Աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի վատացման ֆոնին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ավելացրել են տեղակայված միջուկային մարտագլխիկների թիվը. SIPRI
Միջուկային տերությունները մեծացնում են տեղակայված միջուկային մարտագլխիկների թիվն աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի վատացման ֆոնին, հայտնել է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI):
Ըստ զեկույցի՝ 2023 թվականի հունվարի դրությամբ 12.512 մարտագլխիկից մոտ 9576-ը պահվել է հնարավոր օգտագործման համար, ինչը 86-ով ավելի է 2022 թվականի հունվարի ցուցանիշի համեմատ: ԱՄՆ-ն տեղակայված մարտագլխիկների թիվը 1744-ից հասցրել է 1770-ի, իսկ Ռուսաստանը՝ 1588-ից 1674-ի: Ընդհանուր առմամբ, մոտ 2000 մարտագլխիկ, գրեթե բոլորը պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը և ԱՄՆ-ին, գտնվում է բարձր զգոնության վիճակում (նշանակում է դրանցով հրթիռներ հագեցնել կամ ռազմավարական ավիացիոն ավիաբազաներում տեղադրել):
2023 թվականի հունվարին տեղակայված մարտագլխիկների քանակով առաջատարներն են՝
ԱՄՆ՝ 1770 (2022 թվականի հունվարին 1744 էր),
Ռուսաստան՝ 1674 (2022 թվականի հունվարին 1588 էր),
Ֆրանսիա՝ 280 (2022 թվականի հունվարին ևս 280 էր),
Մեծ Բրիտանիա՝ 120 (2022 թվականի հունվարին ևս 120 էր):
Ռուսաստանը զգալիորեն գերազանցում է ԱՄՆ-ին պահեստավորված մարտագլխիկների քանակով` 2815` 1938-ի համեմատ:
ԱՄՆ-ում տեղակայված և պահվող մարտագլխիկների ընդհանուր թիվը չի փոխվել (3708):Ռուսաստանում այս ցուցանիշը 4477-ից հասել է 4489-ի, մարտագլխիկների ընդհանուր թիվը՝ ներառյալ շահագործումից հանված, ԱՄՆ-ի համար կազմում է 5244 (-184), իսկ Ռուսաստանի համար՝ 5889 (-88):
Ընդհանուր առմամբ, աշխարհում հրթիռների և ինքնաթիռների վրա տեղակայված է մոտ 3844 մարտագլխիկ։
Ինը միջուկային տերություն՝ Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Հնդկաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Պակիստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, շարունակում են արդիականացնել իրենց միջուկային զինանոցները։ Նրանցից որոշները 2022 թվականին տեղակայել են նոր սպառազինության համակարգեր, որոնք հագեցած են կամ կարող են օգտագործել միջուկային զենքեր։
Ռուսաստանին և ԱՄՆ-ին է պատկանում միջուկային զենքի գրեթե 90%-ը։ SIPRI-ն կարծում է, որ այդ երկրների միջուկային զինանոցների ծավալները մնացել են «համեմատաբար կայուն 2022 թվականին»։ Այնուամենայնիվ, փորձագետները նշում են այս հարցում թափանցիկության նվազում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից՝ Ուկրաինայի հակամարտության ֆոնին։
Առանձին զեկույցում խոսվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսության դադարեցման մասին։ Սակայն, ըստ SIPRI-ի, երկու երկրների ռազմավարական միջուկային ուժերը շարունակում են մնալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի սահմաններում։
Չինաստանն իր միջուկային զինանոցը 350 մարտագլխիկից հասցրել է 410-ի։ Խոսքը պահեստավորված զենքի մասին է։ SIPRI-ն կարծում է, որ չինական բալիստիկ հրթիռների թիվը մինչև տասնամյակի վերջը կարող է հավասարվել Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի քանակին։
SIPRI-ն ակնկալում է Մեծ Բրիտանիայում մարտագլխիկների քանակի ավելացում՝ հիմնվելով իշխանությունների հայտարարությունների վրա։ Այնուամենայնիվ, երկիրը դադարել է հրապարակել տեղակայված զենքի վերաբերյալ տվյալները:
Ֆրանսիան շարունակել է աշխատանքը երրորդ սերնդի բալիստիկ հրթիռներով հագեցած միջուկային սուզանավ ստեղծելու ուղղությամբ՝ օդային արձակվող նոր թևավոր հրթիռ։
Հնդկաստանը և Պակիստանն ընդլայնել են իրենց միջուկային զինանոցները և շարունակել մշակել նոր համակարգեր: Նյու Դելին աշխատում է նաև հեռահար համակարգերի ստեղծման վրա, ներառյալ այնպիսի համակարգեր, որոնք կարող են խոցել թիրախները Չինաստանում:
Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումներ չի իրականացրել 2022 թվականին, սակայն իրականացրել է ավելի քան 90 փորձնական հրթիռի արձակում։ Արձակված հրթիռների մի մասը կարող է հագեցած լինել միջուկային մարտագլխիկներով։ SIPRI-ի տվյալներով՝ ԿԺԴՀ-ն արտադրել է 30 մարտագլխիկ և ունի նյութեր դրանց թիվը 50-70-ի հասցնելու համար։
Իսրայելը, որը պաշտոնապես չի ճանաչում միջուկային զենքի առկայությունը, փորձագետների կարծիքով, ևս արդիականացնում է իր զինանոցը։