չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում միլիարդավոր դոլարներ են կորցրել

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում միլիարդավոր դոլարներ են կորցրել

Վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ գրեթե 78 մլրդ դոլար են կորցրել Նյու Յորքի ֆոնդային սակարանում առեւտրային նստաշրջանի արդյունքներով հանգուցային ինդեքսների 1987 թվականից ի վեր ամենախոշոր փլուզման պատճառով: Հայտնում է Forbes-ը։

Forbes-ի փորձագետները հաշվել են՝ առավել մեծ կորուստները կրել է Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որն իր ընկերության բաժնետոմսերի արժեքի 8 տոկոս նվազումից հետո կորցրել է գրեթե 8 մլրդ դոլար:

Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի՝ Բեռնար Առնոյի կարողությունը մեկ օրում նվազել է 7,7 մլրդ դոլարով:

 

Forbes-ի ցուցակում տեղ է գտել նաեւ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որը կորցրել է 5,7 մլրդ դոլար, եւ միլիարդատեր Լարի Էլիսոննը, որի կարողությունը նվազել է 5,6 մլրդ դոլարով: Մարտի 12-ին հանգուցային ինդեքսներն ավելի քան 9 տոկոսով ընկել են Նյու Յորքի ֆոնդային սակարանի առեւտրական նստաշրջանի արդյունքներով այն երկյուղների ֆոնին, որոնք վերաբերում են նոր կորոնավիրուսի տարածմանը: Սա գնանշումների խոշորագույն փլուզումն է 1987 թվականի հոկտեմբերից ի վեր:

  • Կիսվել: