շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ասադի իշխանությունն ավարտվել է. վարչապետը բանակցում է  զինյալների հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու համար

Ասադի իշխանությունն ավարտվել է. վարչապետը բանակցում է  զինյալների հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու համար

Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ մնում է Դամասկոսում ու բանակցություններ է վարում մայրաքաղաքը գրաված զինյալների առաջնորդների հետ:

Ինչ վերաբերում է նախագահ Բաշար ալ-Ասադին, ապա վարչապետը հայտնել է, որ վերջին անգամ նախագահ նրա հետ շփվել է դեկտեմբերի 7-ի երեկոյան:

Ըստ վարչապետի՝ սիրիական կառավարության անդամների մեծ մասը մնում է Դամասկոսում՝ իշխանությունն անցնցում հանձնելու համար:

Հաղորդվում է նաև, որ Դամասկոսում գտնվող Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ ռուսական ռազմական ներկայության հարցը կլուծի նոր կառավարությունը:

Իր հերթին Սիրիայի բանակի հրամանատարությունն էլ սպայակազմին ծանուցել է, որ Ասադի իշխանությունն ավարտվել է:

  • Կիսվել: