Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է. ԵՄ դիվանագիտության ղեկավար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ աջակցելով Սիրիայում իշխանափոխությանը:
Նա հայտնել է, որ պատրաստ է աշխատել երկրի և տարածաշրջանի բոլոր կառուցողական գործընկերների հետ։
«Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է: Դա նաև ցույց է տալիս Ասադի կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը:Մեր առաջնահերթությունը տարածաշրջանում անվտանգության ապահովումն է: Ես կաշխատեմ բոլոր կառուցողական գործընկերների հետ Սիրիայում և տարածաշրջանում»,- գրել է Կալլասը։