կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտատարածաշրջանային երկրների միջամտություններն ուղղված են տարաձայնությունների խորացմանը Հարավային Կովկասում. իրանցի դիվանագետ

Արտատարածաշրջանային երկրների միջամտություններն ուղղված են տարաձայնությունների խորացմանը Հարավային Կովկասում. իրանցի դիվանագետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դիվանագետ Մոհսեն Փաք Այինը «Խաբար օնլայն» կայքի համար հոդվածում գրել է. -Չնայած Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններում տարաձայնությունները լուծելու և վերջնական խաղաղության հասնելու կամք ստեղծվելուն,արտատարածաշրջանային երկրների միջամտությունները և նրանց հաջողությունը Երևանի և Մոսկվայի միջև հակամարտությունը խորացնելու գործում կրկնապատկել են այս տարածաշրջանում զարգացումներին հետևելու անհրաժեշտությունը, գրում է parstoday.ir-ը:

Նշելով,որ  Եվրահանձնաժողովի նախագահ Գյունտեր Ֆլինգերը   Հայաստանին կոչ է արել  միանալ ՆԱՏՕ-ի դաշինքին, Փաք Այինը հավելել է,- Իրողությունն այն է,որ Եվրամիությունն ու Ֆրանսիան ոչ թե որպես Հայաստանի բարեկամներ, այլ Ռուսաստանին Կովկասում մեկուսացնելու համար, իրենց կործանարար դերն են խաղում հարավկովկասյան զարգացումներում։

Նա հավելել է,-Ներկա փուլում Ադրբեջանը և Հայաստանը պետք է գնահատեն Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և խաղաղության արժեքը և տեղյակ լինելով ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության թաքնված քաղաքականության մասին և կառուցողական հանդիպումներ անցկացնելով փորձեն աստիճանաբար. լուծել տարաձայնությունները, շարժվել դեպի վերջնական խաղաղության հաստատում։

Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դիվանագետն ընդգծել է.-Հարավային Կովկասում գերադասելի է «բարեկամական համագործակցությունը» , քան «ոչ կառուցողական մրցակցությունը», և Իրանը կարող է շատ կառուցողական դեր խաղալ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս դեպքում կչեզոքացվեն Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը կանխելու ԱՄՆ-ի և Եվրամիության կործանարար նպատակները և հիմք կստեղծվի  այդ երկրների միմյանց հետ համագործակցության և Հարավային Կովկասում  կայուն ու մշտական ​​խաղաղության հաստատման համար։ 

  • Կիսվել: