երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առնվազն 13 զոհ գիշերային ակումբի հրդեհի հետևանքով

Առնվազն 13 զոհ գիշերային ակումբի հրդեհի հետևանքով

Առնվազն 13 մարդ է զոհվել Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Մուրսիա քաղաքի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով:

Հրդեհը բռնկվել է Theatre հայտնի գիշերային ակումբում՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ի սահմաններում:

Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ զոհվածների թվում եղել են ծննդյան օրը նշող նույն ընտանիքի մի քանի անդամներ:

Ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն 14 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում, ուստի շատ հավանական է, որ մահերի թիվը կավելանա:

Հրդեհից 15 ժամ անց դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է դրա պատճառը, սակայն Մուրսիայի քաղաքապետ Խոսե Բալեստան լրագրողներին հայտնել է, որ հրդեհը բռնկվել է ակումբի երկրորդ հարկում: Նա նաև քաղաքում եռօրյա սուգ է հայտարարել։

  • Կիսվել: