կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Արգենտինայում երկրաշարժ է տեղի ունեցել

Արգենտինայում երկրաշարժ է տեղի ունեցել

Արգենտինայի հյուսիս-արևմուտքում 6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 10.01-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Սալվադոր դե Ժուժու քաղաքից 171 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ ավելի քան 300 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվում է 240 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

  • Կիսվել: