չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Արգենտինայի նորընտիր նախագահը առաջին հրամանով երկրում 20 նախարարությունից թողել է 9-ը

Արգենտինայի նորընտիր նախագահը առաջին հրամանով երկրում 20 նախարարությունից թողել է 9-ը

Արգենտինայի նորընտիր նախագահն իր առաջին հրամանագրով զգալիորեն կրճատել է երկրում նախարարությունների թիվը` դրանք 20-ից դարձնելով 9։ Այս մասին հաղորդում են արգենտինական ԶԼՄ–ները։
Խավիեր Միլեյը թողել է միայն ներքին գործերի, արտաքին գործերի, աիջազգային առևտրի, աաշտպանության, էկոնոմիկայի, ենթակառուցվածքների, արդարադատության, անվտանգության, ինչպես նաև առողջապահության և մարդկային կապիտալի նախարարությունները։
Արգենտինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Միլեյը ևս մի քանի հետաքրքրքրաշարժ հրամանագրեր է ստորագրել, մասնավորապես`
 
Խավիեր Միլեյը խնդրել է նախագահական գավազանի վրա պատկերել իր 5 կլոն շներին,
 
Կառավարության նախարարները առաջին անգամ երդվել են գաղտնի, առանց մամուլի և հեռարձակման։
 
Երկրի արդարադատության նորանշանակ նախարարը մեկ ամիս բանտում է անցկացրել ապացույցները թաքցնելու համար, անվտանգության նախարարությունը գլխավորել է քաղաքական գործիչը, որը չի կարողացել անցնել ընտրությունների երկրորդ փուլ, իսկ արտաքին գործերի նոր նախարար Է դարձել տնտեսագետը, որը դիվանագիտական փորձ չունի։
 
Մարդկային կապիտալի (կրթություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն) նախարարությունը կղեկավարի լրագրող, որը չունի կառավարչի փորձ։
 
Միլեյը քրոջը նշանակել է իր քարտուղարության ղեկավար։

  • Կիսվել: