կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Արգենտինայի նախագահը Պաղեստինի ներկայացուցչի պատճառով հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ

Արգենտինայի նախագահը Պաղեստինի ներկայացուցչի պատճառով հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը վերջին պահին հրաժարվել է հանդիպել մահմեդական 19 երկրի դեսպանների հետ՝ տեղեկանալով, որ նրանց թվում Պաղեստինի ներկայացուցիչ կա: Այս մասին հայտնել է Արգենտինայի Իսլամական կենտրոնի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Սաադեն:

Նշենք, որ կենտրոնը հասարակական կազմակերպություն է, որը ներկայացնում է Արգենտինայի մահմեդականների շահերը, և հենց այնտեղ պետք է տեղի ունենար նախագահի մասնակցությամբ միջոցառումը, որն ի վերջո անցկացրել է ԱԳ նախարար Դիանա Մոնդինոն:

Ինչպես հայտնի է՝ Միլեյը բազմիցս հայտարարել է, որ իր համար Իսրայելը և ԱՄՆ-ն Արգենտինայի առաջնահերթ դաշնակիցներն են, ինքը պաշտպանում է Իսրայելի՝ Գազայի հատվածում ռազմական գործողություններ իրականացնելու իրավունքը, իսկ ՀԱՄԱՍ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն:

 

  • Կիսվել: