շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Արևմուտքը փորձում է գունավոր հեղափոխություն կազմակերպել Վրաստանում․Լավրով

Արևմուտքը փորձում է գունավոր հեղափոխություն կազմակերպել Վրաստանում․Լավրով

Հավաքական Արեւմուտքը ներքին հակամարտություններ է հրահրում եւ փորձում գունավոր հեղափոխություն սանձազերծել Վրաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։

«Հավաքական Արևմուտքը հրահրում է ներքին հակամարտություններ, լարվածության օջախներ և չի անտեսում տարբեր կեղտոտ աշխարհաքաղաքական տեխնոլոգիաները՝ լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմների կազմակերպումից մինչև ուղղակի գունավոր հեղափոխություններ սանձազերծելը, ինչպես հիմա փորձում են անել Վրաստանում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

  • Կիսվել: