չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
«Արևմուտքը որոշել է ՌԴ-ի հետ կռվել մինչև վերջին ուկրաինացին». Պուտին

«Արևմուտքը որոշել է ՌԴ-ի հետ կռվել մինչև վերջին ուկրաինացին». Պուտին

Արևմտյան երկրները կարող են լրացուցիչ տեխնիկա մատակարարել Կիևին, սակայն մոբիլիզացիոն պահուստն անսահմանափակ չէ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը տվյալներ են հայտնել ուկրաինական զորքերի տեխնիկայի և անձնակազմի կորուստների մասին: Շոյգուն նշել է` այս պահին պարզ է, որ Արևմուտքի երկրներից Կիևին մատակարարված ու մատակարարվող տեխնիկան էապես չի ազդի հատուկ գործողության ընթացքի վրա: Պատրուշևն էլ ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակման փորձերի ընթացքում ավելի քան 13 հազար մարդ են կորցրել:

Ռուսաստանի ղեկավարը միաժամանակ նշել է, որ մարտական խնդիրներ դնելիս պետք է հաշվի առնել, որ ուկրաինական բանակը դեռ չի սպառել իր բոլոր պահուստները։
«Պետք է ելնել այն բանից, որ հակառակորդի հարձակողական ներուժը սպառված չէ։ Մի շարք ռազմավարական ռեզերվներ դեռ գործի չեն դրվել, և խնդրում եմ դա նկատի ունենալ մարտական աշխատանք կառուցելիս։ Պետք է ելնել իրողություններից», – ասել է ՌԴ նախագահը։
Երեկ Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը անձնակազմի և տեխնիկայի լուրջ կորուստներ են կրում:

 

  • Կիսվել: