ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արևմուտքը կարող է հրաժարվել Զելենսկիից. Զատուլին

Արևմուտքը կարող է հրաժարվել Զելենսկիից. Զատուլին

Ըստ ԱՊՀ երկրների Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ Արևմուտքը կարող է դժգոհ լինել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նշել է, որ բացասական վերաբերմունքի պատճառը կարող է լինել Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծումը:

Զատուլինը, մասնավորապես, ասել է. ՛՛Կարծում եմ, որ, օրինակ, Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծությունը կարող է ունենալ այլ մեկնաբանություն՝ այդ գնդակոծություններով շանտաժի ենթարկել ոչ միայն Ռուսաստանին, այլև Արևմուտքին։ Դա, իհարկե, չի կարող դուր գալ ՛՛տերերին՛՛:

Ելնելով սրանից՝ Զատուլինը եզրակացրել է, որ ՛՛Արևմուտքը կարող է հրաժարվել Զելենսկիից՛՛: 

  • Կիսվել: