երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արևմուտքը ձգտում է Ռուսաստանին ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ. Պուտին

Արևմուտքը ձգտում է Ռուսաստանին ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ. Պուտին

Արևմուտքը ձգտում է Ռուսաստանին ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ՝ կրկնելով 1980-ականների հնարքը, որպեսզի թուլացնի երկիրը։ Այդ մասին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Արևմուտքը ցանկանում էր «Ռուսաստանի հետ անել նույնը, ինչ աշխարհի շատ տարածաշրջաններում, այդ թվում՝ Ուկրաինայում. տարաձայնություններ հրահրել և թուլացնել ներսից, բայց չի կարողացել»: ՌԴ նախագահի կարծիքով՝ Արևմուտքին ՌԴ-ի փոխարեն պետք է «կախյալ, մարող, անհետացող տարածք»:

«Արևմուտքը շարունակում է ստել։ Հիմա առանց ամաչելու հայտարարում են, թե, իբր, Ռուսաստանը մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա։ Անհեթեթություն է:  Ընդ որում` իրենք են ընտրում թիրախները մեր տարածքին հարվածներ հասցնելու համար, ընտրում են, իրենց կարծիքով, առավել արդյունավետ խոցման միջոցները։ Սկսել են խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորամիավորումներ ուղարկելու հնարավորության մասին»։

Անդրադառնալով Ուկրաիnայում իրավիճակին՝ Պուտինը նշել է. «Ռուսաստանցիների բացարձակ մեծամասնությունը աջակցում է հատուկ գործողությանը»:

  • Կիսվել: