ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արևմուտքը ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարներ է մշակում. Պուտին

Արևմուտքը ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարներ է մշակում. Պուտին

Արեւմուտքը ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարներ է մշակում, մինչդեռ գոյություն ունեցողները, օրինակ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, Խորհրդային Միության փլուզման արդյունք են: Այս մասին այսօր ԱՊՀ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Պուտինը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք դա էլ գիտենք, որ Արեւմուտքը ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարներ է մշակում, բայց մեզ եղածն էլ բավական է՛՛:

Ապա ՌԴ նախագահը հավելել է. ՛՛Բավական է միայն նայել, թե ինչ է կատարվում այժմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, ինչ է կատարվում ԱՊՀ որոշ այլ երկրների սահմաններին։ Իհարկե, այս ամենը Խորհրդային Միության փլուզման արդյունքն է, այդ ամենը հասկանալի է։ Բայց ապակայունացման ռիսկերը դեռ աճում են, այդ թվում՝ ողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապակայունացման ռիսկերը՛՛:

  • Կիսվել: