կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արևմուտքի դանդաղկոտության պատճառով Ուկրաինայի ԶՈւ հարձակման մեջ նկատելի հաջողություններ չկան. Պոդոլյակ

Արևմուտքի դանդաղկոտության պատճառով Ուկրաինայի ԶՈւ հարձակման մեջ նկատելի հաջողություններ չկան. Պոդոլյակ

Ռուսական բանակը կարողացել է պատրաստվել պաշտպանությանը՝ արեւմտյան երկրների կողմից Ուկրաինային զենքի չափազանց դանդաղ մատակարարման պատճառով։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, տեղեկացնում է է Strana.ua-ն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Գործընկերներին համոզելու համար անհրաժեշտ սպառազինություն տրամադրելու համար ծախսված ժամանակը վերածվում է կոնկրետ ռուսական ամրությունների, որոնք կառուցվել են այս ժամանակահատվածում, պաշտպանության խորը փորված գիծ, ​​ականապատ դաշտեր՛՛:

Ըստ Պոդոլյակի՝ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով, սակայն հորդորել են ՛՛չսպասել ՛՛էքշընի՛՛:

  • Կիսվել: