չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արևմտյան երկրները պետք է ավելացնեն զենքի արտադրությունը․ Ստոլտենբերգ

Արևմտյան երկրները պետք է ավելացնեն զենքի արտադրությունը․ Ստոլտենբերգ

«Արևմուտքը պետք է պատրաստվի Ուկրաինայում երկարաժամկետ հակամարտության, քանի որ դրա կարգավորման հեռանկարները դեռ տեսանելի չեն», - նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը կարելի է անվանել «մաշեցման պատերազմ»։ Ստոլտենբերգը ենթադրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «խաղաղություն չի ծրագրում»։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ արևմտյան երկրները պետք է մեծացնեն արտադրական հզորությունները՝ Ուկրաինային նոր զենք-զինամթերք մատակարարելու համար։ «Ներկայիս զինամթերքի սպառման մակարդակն ավելի բարձր է, քան արտադրության ներկայիս ցուցանիշը»,- հավելել է նա։

  • Կիսվել: