հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ տրամադրելով Ռուսաստանի հետ գործընկերության դեմ. ՌԴ ԱԳՆ

Արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ տրամադրելով Ռուսաստանի հետ գործընկերության դեմ. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի երկրները կեղտոտ մեթոդներով շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ տրամադրելով Ռուսաստանի դեմ։ Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում ինչ-որ բացասական պահերի մասին, ապա դրանք պայմանավորված են առաջին հերթին ռուս-հայկական գործընկերությանը վնասելու Արևմուտքի երկրների չդադարող փորձերով։ Գործի են դրվում ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ հարաբերությունները վատթարացնելու համար», - նշել է դիվանագետը։

«Ապավինում ենք մեր հայ բարեկամների իմաստնությանը։ Տրամադրված ենք լուծել բոլոր խնդրահարույց պահերը դաշնակցային ճանապարհով», - եզրափակել է Գոնչարը։

  • Կիսվել: