Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով. հայտարարություն
Արևմտյան վեց դաշնակիցներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան և Նիդերլանդները, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով հայտնել են, որ պատրաստ են «նպաստել Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ապահովելու համապատասխան ջանքերին»: Այս մասին տեղեկացնում է France24-ը։
«Մենք ողջունում ենք նախապատրաստական պլանավորմանը մասնակցող երկրների հանձնառությունը»,-նշել է խումբը՝ «ամենախիստ կերպով դատապարտելով Իրանի կողմից Պարսից ծոցում անզեն առևտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումները»։
Աղբյուրն ընդգծում է, որ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Միջազգային ծովային կազմակերպությունը հայտնել է, որ մոտ 20,000 ծովայիններ մնում են Հորմուզի նեղուցից արևմուտք գտնվող մոտ 3,200 նավերի վրա՝ կարևորագույն նավագնացության հանգույցի Իրանի կողմից փաստացի շրջափակման պատճառով։


