Հորմուզի նեղուցը չի՛ պատկանում Իրանին, նրանք իրավունք չունեն այն փակելու. ԱՄՆ պետքարտուղար
Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմյան վիճակին: Այս մասին Սպտտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Այս կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները խելագար են։ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական կարգավորման հնարավորություններ գոյություն ունեն, և Վաշինգտոնը շարունակում է ուսումնասիրել դրանք»:
Նա նաև հավելել է. «Հորմուզի նեղուցը չի պատկանում Իրանին. նրանք իրավունք չունեն այն փակելու։ Սա չի կարող նորմալիզացվել»:
«Նրանք փորձում են դա ինչ-որ նոր սահմանված կարգ դարձնել: Ոչ մի պարագայում մենք չենք կարող թույլ տալ նրանց հաշտվել այն փաստի հետ, որ իրենք կարող են պայթեցնել առևտրային նավերն ու ականներ տեղադրել ջրում»,-ընդգծել է Ռուբիոն:
Ռուբիոն Իրանի նկատմամբ հրադադարի ժամանակ ԱՄՆ ռազմական գործողություններն «պաշտպանական գործողություն» է անվանել:
«Դա հարձակողական գործողություն չէ: Դա պաշտպանական գործողություն է: Թե ինչ է դա նշանակում, շատ պարզ է. ոչ մի հրաձգություն չի լինի, քանի դեռ մեզ վրա առաջինը չեն կրակել,- ասել է Ռուբիոն:- Դուք թույլ չեք տա, որ ինչ-որ արագընթաց նավակ մոտենա նավին և գնդակոծի այն: Մենք պատրաստվում ենք արձագանքել դրան: Եվ մենք հաջողության ենք հասել»:
Նա նկարագրել է «Ազատություն» նախագիծը որպես «պաշտպանական պղպջակ» և «առաջին քայլ» դեպի Հորմուզի նեղուցի լիակատար բացում:
«Դա առաջին քայլն է նեղուցը կրկին բացելու և որպես այդ ռեժիմի ձեռնարկած վերջին միջոց ակտիվ տնտեսական հրդեհմանը վերջ դնելու համար»,- ասել է նա:


