Արցախում սիրիացի ավելի քան 100 վարձկան է սպանվել. Սիրիայի մոնիտորինգային կենտրոն
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը մասնակից սիրիացի 107 գրոհային է սպանվել, նշված է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիտորինգային կենտրոնի հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է նաև, որ Կովկասում Հայաստանի դեմ կռվելու համար հենց Թուրքիան է հավաքագրել սիրիացի վարձկաններին։ Այդ մասին են վկայում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։ Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։