կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախում ամիսներ տևած բլոկադայից հետո հայերը դարձան էթնիկ զտման զոհ. Քիմ Քարդաշյան

Արցախում ամիսներ տևած բլոկադայից հետո հայերը դարձան էթնիկ զտման զոհ. Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը դիմել է իր հրեա ընկերներին, ովքեր դժվարին ժամանակներ են ապրում, նշելով՝ «դուք մենակ չեք»: Instagram- ում տեղադրած իր հրապարակման մեջ աշխարհահռչակ հայուհին նշել է, որ իր սիրտը ցավում է՝ տեսնելով ահաբեկված եւ սպանված երեխաների եւ ընտանիքների տեսանյութերը:

«Դաժան ահաբեկչությունը խլել է անմեղ կյանքեր, եւ հիմա թե՛ Իսրայելի, թե՛ Պաղեստինի քաղաքացիները տառապում են՝ վճարելով ամենաթանկ գինը», - գրել է Քիմը՝ հավելելով, որ որպես հայուհի՝ հատկապես զգայուն է նման թեմաների հանդեպ:

«Ես տարիներով խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, իսկ հիմա, ամիսներ տեւած բլոկադայից հետո, որին եղավ մինիմալ մեդիա անդրադարձ եւ ոչ մի աջակցություն, Արցախում հայերը դարձան էթնիկ զտման զոհ: Այս պահին նրանք եւս ապրում են մարդկային ծայրահեղ աղետ, եւ դեռ կան գերեվարվածներ ու անհետ կորածներ»,- շեշտել է Քարդաշյանը: Նա նաեւ ավելացրել է՝ կապ չունի՝ ում կողմից եք, «մեր սրտերում միշտ պետք է կարեկցանք լինի անմեղ զոհերի նկատմամբ»:

Քարդաշյանը կոչ է արել գործել այսօր.«Այն, ինչ մենք կարող ենք անել, պարզապես, մեր ընկերներին, գործընկերներին հասնելն է, բոլոր նրանց, ովքեր տառապում են:

Աղոթենք եւ միշտ խաղաղ լինենք»:

  • Կիսվել: