հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Առավելագույն ճնշման քաղաքականությունը մոտենում է իր ավարտին. Ռոհանի

Առավելագույն ճնշման քաղաքականությունը մոտենում է իր ավարտին. Ռոհանի

Նշելով, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը մոտենում է իր ավարտին, Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը շուտով կտեսնի իր դիմադրության արդյունքը», գրում է parstoday.com-ը:

Հինգշաբթի օրը, տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած կրթական ու բժշկական  նախագծերի բացման արարողության ընթացքում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, սկսած Միացյալ Նահանգներից մինչև այլ երկրներ, վկայում են այն մասին, որ առավելագույն ճնշումն ավարտվում է»:

Իրանի նախագահն ընդգծել է.«1550 կրթական նախագծերի բացումը ցույց է տալիս կառավարության կողմից գիտության, մշակույթի և կրթադաստիարակչության ոլորտներին ցուցաբերվող մեծ ուշադրությունը»:

Ռոհանին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, հանձնառու և նվիրված բժիշկների ու մասնագետների շնորհիվ այսօր համարվում է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը՝ բժշկական մասնագիտության  ու գիտելիքի ոլորտում, և աշխարհի տարբեր երկրներից շատ հիվանդներ բուժման նպատակով  գալիս են Իրան»:

Հինգշաբթի օրը տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած միջոցառման ժամանակ, Իրանի նախագահի  ներկայությամբ  տեղի ունեցավ Կրթության նախարարության 1,550 ազգային  և Առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության երեք նախագծերի բացման  արարողությունը:

  • Կիսվել: