երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է Նիկոսիայի լիակատար աջակցությունը Հայաստանին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է Նիկոսիայի լիակատար աջակցությունը Հայաստանին

Հեռախոսազրույց ունեցա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրան հաջորդած ծանր հումանիտար ճգնաժամի մասին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի ԱԳ նախարար Կոստանտինոս Կոմբոսը:

«Վերահաստատել եմ Կիպրոսի լիակատար աջակցությունը Հայաստանին և կոչ արել արել Ադրբեջանին վերացնել շրջափակումը՝ 2020 թվականի հրադադարի մասին հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան»,- նշել է դիվանագետը:

  • Կիսվել: