ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Առանց ամաչելու արևմտյան ինտերնետ հարթակները «հովհարաձև» արգելափակում են տեղեկատվության ռուսաստանյան աղբյուրները․ Լավրով

Առանց ամաչելու արևմտյան ինտերնետ հարթակները «հովհարաձև» արգելափակում են տեղեկատվության ռուսաստանյան աղբյուրները․ Լավրով

Արեւմտյան ինտերնետ հարթակները «հովհարաձեւ» արգելափակում են տեղեկատվության ռուսաստանյան աղբյուրները, սահմանափակելով, այդ թվում՝ սոցցանցերում պետական մարմինների օգտահաշիվները:

Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են գլոբալ, արեւմտյան, առաջին հերթին, ամերիկյան ինտերնետ հարթակները հովհարաձեւ արգելափակում ամբողջ աշխարհում ռուսաստանյան տեղեկատվական ռեսուրսները:

Դա անում են ցուցադրաբար, առանց ամաչելու: Օրերս Youtube տեսահոսթինգով սահմանափակվել Է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի հասանելիությունը, այնուհետեւ նմանօրինակ միջոց Է կիրառվել նաեւ Պետական Դումայի օգտահաշիվի նկատմամբ»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում: Նա ընդգծել Է, որ նախարարության հրապարակման  չհիմնավորված սահմանափակումներ Է իրականացնում նաեւ Twitter-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: