ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առաջին Leopard 1 տանկերն Ուկրաինային կփոխանցվեն մայիսի սկզբին. Դանիայի պաշտպանության նախարար

Առաջին Leopard 1 տանկերն Ուկրաինային կփոխանցվեն մայիսի սկզբին. Դանիայի պաշտպանության նախարար

Դանիայից, Գերմանիայից և Նիդերլանդներից առաջին Leopard 1 տանկերն Ուկրաինային կփոխանցվեն մայիսի սկզբին: Այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թրոելս Լունդ Պոուլսենը:
 
Նրա խոսքով՝  2023 թվականի ընթացքում հնարավոր կլինի Ուկրաինային մատակարարել 80-90 տանկ։
 
«Դրանք առաքվելու են անընդհատ, քանի որ պետք է ներառվեն ուկրաինացի զինվորների հետ ուսումնական միջոցառումներում: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ դրանք մեծ քանակությամբ կմատակարարվեն մոտավորապես մայիսի սկզբից մինչև տարեվերջ»,- ասել է պաշտոնյան։

  • Կիսվել: