կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Առաջին անգամը չէ, որ պաթետիկ ճչոցներ ենք լսում, Մարիուպոլում ծննդատունն օգտագործվել է որպես «Ազով» գումարտակի բազա․ Լավրով

Առաջին անգամը չէ, որ պաթետիկ ճչոցներ ենք լսում, Մարիուպոլում ծննդատունն օգտագործվել է որպես «Ազով» գումարտակի բազա․ Լավրով

Ռուսաստանը մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին տեղեկացրել է, որ Մարիուպոլի ծննդատունն օգտագործվել է որպես «Ազով» գումարտակի բազա։ Ուկրաինացի ծայրահեղ ազգայնականնելն այնտեղից հանել էին անձնակազմն ու ծննդկաններին։

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի և Թուրքիայի պաշտոնակիցների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Առաջին անգամը չէ, որ պաթետիկ ճչոցներ ենք լսում այսպես կոչված վայրագությունների մասին, որոնք իրականացնում են ռուսական զինված ուժերը։ 3 օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մեր պատվիրակությունը տեղեկացրել է, որ այդ ծննդատունը վաղուց գրավված էր եղել «Ազով» գումարտակի և այլ ծայրահեղականների կողմից, որոնք հեռացրել էին ծննդականներին, բուժքույրերին ու ամբողջ անձնակազմը։ Այդ տվյալները ներկայացվել էին 3 օր առաջ, այնպես որ, ինքներդ եզրակացրեք, թե ինչպես է ողջ աշխարհում մանիպուլացվում հանրային կարծիքը։

Նա հավելել է, որ արևմտյան լրատվամիջոցները զգացմունքային նյութեր են պատրաստում ավերված ծննդատան մասին, սակայն նրանք օբյեկտիվ չեն։

  • Կիսվել: