կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Առաջիկայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակում կլինի. ԱԳՆ

Առաջիկայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակում կլինի. ԱԳՆ

 Առաջիկայում Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանտարկյալների փոխանակում կկայանա։ Տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ։
 
Օգոստոսի 10-ին «New York Times» թերթը, հղում անելով տեղեկատվական աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանն ու ԱՄՆ–ն գործարք են կնքել բանտարկյալների փոխանակման վերաբերյալ, միաժամանակ Թեհրանը 6 մլրդ դոլարի սառեցված ակտիվների հասանելիություն կստանա դրանք մարդասիրական նպատակներով օգտագործելու համար։ Ինչպես նշում են Իրանում, գումարը կփոխանցվի Հարավային Կորեայի իրանական սառեցված հաշիվներից և կավանդադրվի Կատարի բանկի հաշվին։
 
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդի ներկայացուցիչ Էդրիան Ուոթսոնի խոսքով` այժմ ԱՄՆ–ի և Իրանի երկքաղաքացիությամբ 5 մարդ, որոնք ավելի վաղ մեղադրվել էին լրտեսության մեջ, արդեն իսկ ազատ են արձակվել բանտից և տնային կալանքի տակ են գտնվում Իրանում։ Գործարքի շրջանակում ԱՄՆ–ն ևս պետք է 5 քաղաքացու վերադարձնի Իրանին։

  • Կիսվել: