Առաջարկվել է Ռուսաստանի Մախաչկալայից դեպի Իրան ուղիղ չվերթներ բացել
ՌԴ-ում Իրանի դեսպանը հանդիպել է Դաղստանի Հանրապետության գործարարների ու ձեռնարկատերերի հետ: Հանդիպման ժամանակ առաջարկվել է Ռուսաստանի Մախաչկալայից դեպի Իրանի քաղաքներից մեկը ուղիղ չվերթներ բացել, գրում է parstoday.com-ը:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին այսօր Դաղստանի Հանրապետություն կատարած այցի երկրորդ օրը, այդ հանրապետության կենտրոն Մախաչկալայի փոխավարչապետի, արդյունաբերության նախարարի և առևտրի պալատի նախագահի ներկայությամբ հանդիպել է Դաղստանի գործարարների ու ձեռնարկատերերի հետ:
Առևտրի պալատի նախագահը կարևորելով Հյուսիս-Հարավ միջանցքը անդրադարձել է հանրապետության զարգացման ծրագրերին, այդ թվում՝ նյութատեխնիկական ենթակառուցվածքների բարելավմանը և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանային անցուղիների վերաբացմանը։
Ռուսական կողմն առաջարկել է Մախաչկալայից դեպի Իրանի քաղաքների մեկը ուղիղ չվերթներ բացել: Վերջինս նաև առաջ քաշեց այդ քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու հնարավորության հարցը: