ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արաբական պետությունների լիգան դեմ է Թրամփի առաջարկած «դարի գործարքին»

Արաբական պետությունների լիգան դեմ է Թրամփի առաջարկած «դարի գործարքին»

Արաբական պետությունների լիգան արտահերթ նիստի ժամանակ մերժել է պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված «դարի գործարք», որն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ  ԱՊԼ-ն այն անարդար է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը՝ վերջ դնել այն իրագործելու Իսրայելի փորձերին:

ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթն ավելի վաղ հայտարարել էր, որ հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ ծրագիրն առաջին հայացքից մատնանշում է պաղեստինցիների իրավունքների խախտումները:

ԱՊԼ հայտարարության մեջ ասված է. «ԱՊԼ-ն որոշում է կայացրել մերժել իսրայելա-ամերիկյան «դարի գործարքը», քանի որ այն չի բավարարում պաղեստինցիների նվազագույն իրավունքներն ու հավակնությունները և խախտում է միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի բանաձևերը»:

Նշենք, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը փետրվարի 1-ին հայտարարել է, որ տեղեկացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին «դարի գործարք» ծրագրի համատեքստում նշված երկրների հետ բոլոր հարաբերությունների խզման մասին:

  • Կիսվել: