հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Արաբական լիգայի երկրների ԱԳ նախարարները որոշել են Սիրիան վերադարձնել Դաշինք

Արաբական լիգայի երկրների ԱԳ նախարարները որոշել են Սիրիան վերադարձնել Դաշինք

Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարները որոշել են Սիրիան վերադարձնել դաշինք։ Այս մասին հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Սահաֆը, տեղեկացնում է kommersant.ru-ն։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Արաբական երկրների լիգայի ԱԳ նախարարների խորհուրդը որոշել է Սիրիան վերադարձնել իր տեղը Արաբական պետությունների լիգայում՛՛

Այսօր՝ մայիսի 7-ին, Կահիրեում տեղի է ունենում Արաբական լիգայի ԱԳ նախարարների արտահերթ հանդիպումը՝ քննարկելու Սիրիայի և Սուդանի հարցերը:

Մայիսի 1-ին Սիրիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով։ Արաբական երկրների հետ այս բանակցությունները Սիրիայի համար առաջինն էին Արաբական լիգային անդամակցության դադարեցումից հետո։ Արաբական լիգային Սիրիայի անդամակցությունը սառեցվել էր 2011 թվականի նոյեմբերին՝ երկրում զինված հակամարտություն սկսելուց հետո։

  • Կիսվել: