հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արաբական երկրները համաձայնության են եկել ԱՄՆ-ի հետ Գազայի խաղաղության ծրագրի շուրջ

Արաբական երկրները համաձայնության են եկել ԱՄՆ-ի հետ Գազայի խաղաղության ծրագրի շուրջ

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Եգիպտոսը և Հորդանանը ոչ հրապարակայնորեն պլան են պատրաստել Գազայի իրավիճակի կարգավորման և տարածաշրջանի հետպատերազմյան զարգացման համար ու ստացել են Միացյալ Նահանգների աջակցությունը, հայտնում է Bloomberg-ը՝ հավելելով, որ, ըստ իր աղբյուրների, Իսրայելը չի ​​հավատում նախաձեռնության հաջողությանը։

Նշվում է, որ նախաձեռնությունը ներառում է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը, որին նրանք պատրաստվում էին ԱՄՆ միջնորդությամբ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ին մերձավորարևելյան հակամարտության սրումը։ Բացի այդ, արաբական երկրները պատրաստ են զգալի ֆինանսական օգնություն առաջարկել Գազայի հատվածի վերականգնման համար։ Այնուամենայնիվ, նրանք չեն ցանկանում մեծ ֆինանսական պարտավորություններ ստանձնել՝ առանց երաշխիքների, որ Իսրայելը չի ​​ոչնչացնի Պաղեստինի վերականգնված ենթակառուցվածքը:

Արաբական հինգ երկրները պատրաստակամություն են հայտնել նաև վերապատրաստել պաղեստինյան անվտանգության ուժերին, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ ապահովել անվտանգությունը: Վաշինգտոնը պնդում է, որ Գազայի հատվածը վերահսկեն պաղեստինցիները։ Իսրայելը, սակայն, պնդում է, որ մարտերի ավարտից հետո հենց հրեական պետությունը պետք է վերահսկի անվտանգությունը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին։ Երկու անանուն պաշտոնյա լրատվական գործակալությանը հայտնել է, որ կարգավորման հարցում առաջընթացը հնարավոր չի լինի, քանի դեռ իշխանության ղեկին է վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան կոալիցիան:

 

  • Կիսվել: