երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արաբ աշխարհազորայինները հարձակվել են քրդերի դիրքերի վրա Սիրիայի արևելքում

Արաբ աշխարհազորայինները հարձակվել են քրդերի դիրքերի վրա Սիրիայի արևելքում

Արաբ ցեղախմբերի ջոկատները Սիրիայում Եփրատ գետի արևելյան ափին գրոհել են «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (ՍԴՈւ) քրդական կազմավորումների դիրքերը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Al Watan պարբերականի՝ Դեյր էզ Զորի նահանգի Էս Սաավա և Ալ Հավայջ բնակավայրերի մոտ աշխարհազորայինները գնդացիրներով կրակ են բացել ՍԴՈւ-ի ուղեփակոցների մերձակայքում։ Զոհվել է մեկ քուրդ մարտիկ, կան վիրավորներ։ ՍԴՈւ-ի հրամանատարությունն արագորեն օգնական ուժեր է ուղարկել այդ շրջան և պատասխան գործողություն իրականացրել աշխարհազորայինների դեմ, որոնք կորուստներ են կրել և նահանջել  դեպի Սիրիական անապատի խորքը:

Սեպտեմբերի 25-ին արաբական «Ջեյշ ալ Աշաիր» աշխարհազորի ղեկավար շեյխ Իբրահիմ ալ Հաֆելը հայտարարել էր  քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին` սեպտեմբերի 6-ին ձեռք բերված զինադադարից հետո։ Նա հայտարարել էր, որ իր նպատակն է «Սիրիայի կառավարության իշխանության վերականգնումը Դեյր էզ Զորի ամբողջ տարածքում»։

  • Կիսվել: