Ապրիլի 21-ին Հովհանավանք կտարվի Կարմիր Ավետարանը (տեսանյութ)
Ապրիլի 21-ին Հովհանավանք կտարվի Կարմիր Ավետարանը, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
՛՛Այս կիրակի՝ Հարության տոնից հետո երկրորդը, որ կոչվում է Կարմիր, ձևավորված ավանդույթի համաձայն, Արագածոտնի թեմի Հովհանավանք է բերվում Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը։ Սուրբ գիրքն ամբողջ օրը կմնա եկեղեցում։ Զորավար Անդրանիկը մարտից առաջ զորքի հետ հենց այս Ավետարանի վրա է երդվել՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։