չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Apple-ը սեպտեմբերի 7-ին շնորհանդես Է նշանակել, որտեղ կներկայացնի նոր iPhone-ները

Apple-ը սեպտեմբերի 7-ին շնորհանդես Է նշանակել, որտեղ կներկայացնի նոր iPhone-ները

Apple Inc-ը սեպտեմբերի 7-ին շնորհանդես Է նշանակել, որտեղ, ինչպես սպասվում Է, ներկայացվելու Է iPhone-ի հերթական շարքը, ինչպես նաեւ նոր «խելացի» ժամացույցները: Ընկերությունն սկսել Է շնորհանդեսի հրավերներ ուղարկել, որը կկայանա Քուփերթինոյում գտնվող նրա կենտրոնակայանում, ինչպես նաեւ հեռարձակվելու Է առցանց:

Apple-ը սովորաբար չի հայտարարում, թե հատկապես ինչին Է նվիրված լինելու միջոցառումը, սակայն 2013 թվականից ի վեր ընկերությունը սեպտեմբերին ներկայացնում Է նոր iPhone-ներ: Միայն 2020 թվականին iPhone-ի նոր տարբերակի թողարկումը համավարակի պատճառով հետաձգվել Է մինչեւ հոկտեմբեր, նշում Է The Wall Street Journal-ը:

 

2021 թվականին Apple-ը սեպտեմբերին ներկայացրել Է iPhone-13-ը եւ iPhone 13 Pro-ն, յոթերորդ շարքի Apple Watch-ը, ինչպես նաեւ iPad Mini-ի եւ iPad-ի նոր տարբերակները: Անցած շաբաթ Bloomberg գործակալությունը հաղորդել Է, որ Apple-ը սեպտեմբերյան միջոցառմանը կներկայացնի iPhone 14-ի չորս նոր մոդելները, ինչպես նաեւ Apple Watch-ի երեք նոր տարբերակները: Apple-ի բաժնետոմսերը 0,2 տոկոսով թանկացել են օգոստոսի 14-ին տեղի ունեցած լրացուցիչ սակարկություններում: Ընթացիկ տարվա սկիբից դրանց արժեքը նվազել Է 6 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: