շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Apple-ը ստեղծում է ամենամեծ iPhone հեռախոսը

Apple-ը ստեղծում է ամենամեծ iPhone հեռախոսը

2024 թվականի սմարթֆոններ iPhone 16 Pro и 16 Pro Max -ի էկրանները կունենան համապատասխանաբար 6,3 և 6,9 դյույմ տրամագիծ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Display Supply Chain Consultants ընկերության հիմնադիր և վերլուծաբան Ռոսս Յանգը։

Նա նշել է, որ էկրանի այս պարամետրերը օրինակելի են։

Վերջին շրջանում Pro և Pro Max սմարթֆոնների էկրանները 6,1 և 6,7 դյույմ են։ Եթե iPhone 16 Pro Max սմարթֆոնի էկրանն ունենա 6,9 դյույմ տրամագիծ, ապա այն կդառնա  Apple-ի պատմության մեջ ամենամեծ հեռախոսը։ Apple-ը ամենայն հավանականությամբ կդադարեցնի iPad Mini պլանշետների արտադրությունը, որոնց էկրանի տրամագիծը 7 դյույմ է։

iPhone 16 Pro և Pro Max սմարթֆոնները կներկայացվեն 2024-ի աշնանը։ Սմարթֆոնները բացի մեծ էկրաններից, կունենան նաև մարտկոցի լիցքավորումը և ձայնը կառավարելու սենսորային կոճակներ։

  • Կիսվել: