«Ապոկալիպտիկ վիճակ». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը՝ Գազայի հատվածում կատարվողի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը իրավիճակը Գազայի հատվածում որակել է ՛՛ապոկալիպտիկ՛՛: Ըստ նրա՝ վիճակը շարունակում է վատթարանալ, տեղեկացնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ, Գրիֆիթսի խոսքով, Գազայում ՛՛անվտանգ վայրեր չկան: ՛՛Ո՛չ հիվանդանոցներում, ո՛չ ապաստարաններում, ո՛չ փախստականների ճամբարներում... Սովորական մարդկության նկատմամբ այս բացահայտ արհամարհանքին պետք է վերջ տրվի՛՛,-ասել է նա:
Բացի այդ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները: Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դիմել էր Իսրայելի Պաշտպանության բանակին՝ կոչ անելով խաղաղ բնակիչներին ազատել նոր տառապանքներից: