չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողով չի նախատեսվում. Պեսկով

Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողով չի նախատեսվում. Պեսկով

Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողով ծրագրված չէ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսել է սովորական միջոցառումներ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահը կնշի ծննդյան 71-րդ տարեդարձը: Որպես կանոն, Պուտինն այդ օրը չի հանգստանում, այլ շարունակում է աշխատել։ Մեկ տարի առաջ նախագահն ԱՊՀ երկրների գործընկերներին հրավիրել էր Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Կոնստանտինովյան պալատ՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: