ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՊՀ երկրները պետք է ակտիվացնեն փոխգործակցությունը կենսանվտանգության խնդրի շուրջ․ ՌԴ ԱԽ քարտուղար

ԱՊՀ երկրները պետք է ակտիվացնեն փոխգործակցությունը կենսանվտանգության խնդրի շուրջ․ ՌԴ ԱԽ քարտուղար

ԱՊՀ երկրները պետք է ակտիվացնեն փոխգործակցությունը կենսանվտանգության խնդրի շուրջ՝ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների լաբորատորիաների աշխատանքի ֆոնին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների XVII խորհրդակցության բացմանը։

 
«Անհրաժեշտ է ակտիվացնել ԱՊՀ անդամ երկրների փոխգործակցությունը կենսաբանական անվտանգության խնդիրների շուրջ։ Այս ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը մեծանում է, քանի որ չկան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ապահովել ԱՄՆ-ի ու դրա դաշնակիցների հովանու ներքո տարբեր երկրներում գործող կենսաբանական հետազոտությունների թափանցիկությունն ու ստուգելիությունը», - ասել է Պատրուշևը:
 
Պատրուշևը ԱՊՀ-ի բոլոր գործընկերներին կոչ է արել աջակցել բազմակողմանի ունիվերսալ մեխանիզմի ստեղծմանը՝ կենսաբանական ու թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի շրջանակներում:
 
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը կենսանվտանգության վերաբերյալ երկկողմ միջկառավարական հուշագրերի համաձայնեցման և իրականացման ուղղությամբ:

  • Կիսվել: