կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱՊՀ երկրները միասին քրեակատարողական ծառայության համար կադրեր կպատրաստեն

ԱՊՀ երկրները միասին քրեակատարողական ծառայության համար կադրեր կպատրաստեն

ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը կստորագրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։

«Համաձայնագրի կնքումը նպատակ է հետապնդում ժամանակակից աշխարհի մարտահրավերներին համապատասխանող ԱՊՀ ՔԿ ծառայությունների համար բարձր մակարդակի կադրերի պատրաստում, ինչպես նաև տվյալ բնագավառում փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծում»,- ասված է որոշման մեջ։

Նախատեսվում է, որ տվյալ բնագավառում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությունը կիրականացվի իրավասու մարմինների միջոցով՝ ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն:

Նշվում է, որ քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստումը կիրականացվի ընդունող կողմի կրթական հաստատությունների ծրագրերի՝ օրենսդրությամբ սահմանված չափանիշների և սահմանափակումների պահպանմամբ, իսկ ուսուցման թեկնածուների ընտրությունը կիրականացնի ուղարկող ԱՊՀ երկիրը:

Ըստ փորձագիտական գնահատականի` համաձայնագրի ստորագրումը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստմանը:

  • Կիսվել: