հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՊՀ երկրների ՊՆ–ների ներկայացուցիչները նիստ կանցկացնեն Մինսկում

ԱՊՀ երկրների ՊՆ–ների ներկայացուցիչները նիստ կանցկացնեն Մինսկում

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ուժային կառույցների անձնակազմի հետ աշխատանքի հարցեր կքննարկեն Մինսկում կայանալիք հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
 
«Ապրիլի 6-7-ը Մինսկում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ աշխատանքների (դաստիարակչական աշխատանքի) մարմինների ղեկավարների կոմիտեի և Անկախ Պետությունների Համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական-հիշատակի կոմիտեի համատեղ նիստը»,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:

  • Կիսվել: