կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՊՀ ԱԳՆԽ եւ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստերը կկայանան հոկտեմբերի 12-ին եւ 14-ին Աստանայում

ԱՊՀ ԱԳՆԽ եւ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստերը կկայանան հոկտեմբերի 12-ին եւ 14-ին Աստանայում

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի եւ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստերը կկայանան հոկտեմբերի 12-ին եւ 14-ին Աստանայում։ ԱԳՆ ղեկավարները եւ պետությունների ղեկավարները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են Համագործակցության տարածքում ինտեգրման բոլոր ոլորտներին: Այս մասին հայտարարել է ԱՊՀ  գործկոմի քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացնում է ԲԵԼԹԱ-ն։

Նախարարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը բավական ծավալուն է եւ բաղկացած է 19 կետից։ Նախարարները մտքեր կփոխանակեն ԱՊՀ շրջանակում միջազգային համագործակցության եւ փոխգործակցության արդի հարցերի շուրջ, որից հետո կստորագրեն մի շարք փաստաթղթեր։

Միաժամանակ, ԱԳ նախարարների խորհուրդը վերջնական որոշումներ կկայացնի օրակարգային յոթ փաստաթղթերի վերաբերյալ։

Ավանդաբար, նեղ կազմով Խորհրդի աշխատանքի սկզբում հանդիպման մասնակիցները մտքեր կփոխանակեն Անկախ Պետությունների Համագործակցության ակտուալ հարցերի շուրջ։ Այնուհետեւ արդեն լայն կազմով կքննարկեն ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի դերը համագործակցության զարգացման գործում։

Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում նախատեսվում է ստորագրել միջպետական ​​լայնածավալ համագործակցության զարգացմանն ուղղված 10 փաստաթուղթ։ «Մենք ակնկալում ենք, որ խորհուրդը կաջակցի Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի նախաձեռնությանը՝ ԱՊՀ-ի հովանու ներքո ռուսաց լեզվի աջակցության եւ խթանման համար միջազգային կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ: Չեմ կարող չնշել նման որոշման կայացման կարեւորությունն ու անհրաժեշտությունը։ Սա հատկապես արդիական է տոտալ ռուսաֆոբիայի համատեքստում, որն այժմ արհեստականորեն սերմանվում է մի շարք երկրներում»,-ասել է Լեբեդեւը։

ԱՊՀ երկրների անվտանգության ապահովման ոլորտում մի շարք էական որոշումներ կընդունվեն։ Այս առումով ընդգծվել է 2023-2025 թվականների ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում համագործակցության ծրագրի ընդունման կարեւորությունը։

Ենթադրվում է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում որոշում կկայացվի՝ 2023 թվականին Համագործակցությունում նախագահությունը փոխանցել Ղրղըզստանին։

  • Կիսվել: