կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ԱՊՀ ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ԱՊՀ ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները Մոսկվայում կայացած նիստի արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտում են միակողմանի պատժամիջոցները, հորդորում զերծ մնալ նման քայլերից։

Նշենք, որ Մոսկվայում կայացած նիստին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ցանկացած պետության կողմից միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը և միջազգային իրավունքին։ Պետություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումից, տարածումից և կիրառումից, որոնք խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը, հատկապես զարգացող երկրներում»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ, սակայն, հստակեցված չէ, թե որ երկրի դեմ պատժամիջոցներն են անթույլատրելի, և որ երկրներին է խորհուրդ տրվում ձեռնպահ մնալ պատժամիջոցներից։

 

  • Կիսվել: