Անընդունելի է. Պեսկովը՝ ԱՄՆ–ում ռուսաստանցի լրագրողներին բերման ենթարկելու մասին
ԱՄՆ–ում ռուսաստանցի լրագրողների հետ կատարվածը հակասում է ԶԼՄ–ների ազատության սկզբունքներին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մուտքի թույլտվություններ ստանալու բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո լրագրողների նկատմամբ դրսևորած նման վերաբերմունքը հակասում է մամուլի ազատության սկզբունքներին։ Իհարկե, մեզ համար դա անընդունելի է», – ասել Է Պեսկովը։