շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Անտառային հրդեհներ Պորտուգալիայում. զոհերի թիվն աճում է

Անտառային հրդեհներ Պորտուգալիայում. զոհերի թիվն աճում է

Պորտուգալիայում անտառային հրդեհների պատճառով զոհերի թիվն ավելացել է, տեղեկացնում է Euronews-ը։ 

Նշվում է, որ հրդեհը մարելու մեկնած խմբի հրշեջը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, իսկ նրա չորս գործընկերները վիրավորվել են։ 

Պորտուգալիայի կառավարությունը արտակարգ դրությունը երկարաձգել է ևս երկու օրով։

Երկրում մոլեգնում են հինգ խոշոր անտառային հրդեհներ և տասնյակ ավելի փոքր հրդեհներ։ Նոր բռնկումների ռիսկը համարվում է բարձր։ Հրդեհն արդեն կլանել է 172 հազար հեկտար տարածք։ Ընթացիկ տարվա հրդեհների տարածքն արդեն 17 անգամ մեծ է, քան ամբողջ անցյալ տարվանը, և այս տարածքի գրեթե կեսը այրվել է ընդամենը երկու օրում։

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան երկու հազար մարդ, որոնց մոտ կեսը աշխատում է երկրի կենտրոնական մասում գտնվող Արգանիլ մունիցիպալիտետում։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: