երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Անթալիայից Մոսկվա մեկնող տոթ ինքնաթիռում երեք անձ, այդ թվում՝ մեկ երեխա, շոգից ուշաթափվել է

Անթալիայից Մոսկվա մեկնող տոթ ինքնաթիռում երեք անձ, այդ թվում՝ մեկ երեխա, շոգից ուշաթափվել է

Անթալիայից Մոսկվա մեկնող տոթ ինքնաթիռում գտնվող ռուսները հայտնվել են տեսանյութում, հայտնում են տելեգրամյան ալիքները։

Ինչպես հաղորդվում է՝ ինքնաթիռում գտնվել է 200 ռուս։ Երեք անձ, այդ թվում՝ մեկ երեխա, կորցրել են գիտակցությունը շոգի պատճառով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են շոգից պաշտպանվող անձինք փորձում զովանալ։

Հայտնի է, որ «Ազուրէյրի» ինքնաթիռը պետք է Անթալիայից Մոսկվա մեկներ առավոտյան ժամը 7-ին, սակայն ուղևորները պատմում են, որ օդաչուները չեն կարողացել գործարկել ինքնաթիռի շարժիչները։

«Նստած ենք տաքացած ինքնաթիռում՝ մեկ ժամից ավելի։ Անձնակազմը չի արձագանքում»,- հայտնել է ուղևորներից մեկը։

Ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռը լիցքավորվում է, այս պահին նախապատրաստվում են թռիչքին։

 

 

  • Կիսվել: