երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Անկարայում Իտալիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Էրդողանի մասին Իտալիայի վարչապետի խոսքի պատճառով

Անկարայում Իտալիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Էրդողանի մասին Իտալիայի վարչապետի խոսքի պատճառով

Թուրքիայի արտգործնախարարությունն ապրիլի 8-ին կանչել Է Անկարայում Իտալիայի դեսպան Մասիմո Գայանիին, հաղոդրել Է Anadolu գործակալությունը:

Գրավոր հայտարարության մեջ ասված Է, որ Անկարայում Իտալիայի դեպանն ապրիլի 8-ի երեկոյան կանչվել Է նախարարություն նախագահ Թայիփ Էրդողանի մասին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի «անընդունելի» հայտարարություններից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համար աթոռի միջադեպի կապակությամբ:
 
Իտալիայի վարչապետը Թուրքիայի նախագահին անվանել Է «դիկտատոր», բայց ըստ որում նշել Է նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը: Նա նաեւ հավելել Է, որ «համաձայն չԷ» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայանի նկատմամբ Թուրքիայի նախագահի պահվածքին, մեջբերում Է նրա խոսքն Ansa-ն: Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն Դրագիի հայտարարությանը պատասխանել Է իր թվիթերում:
 
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իտալիա վարչապետ Դրագիի անընդունելի ամբոխավարական հռետորաբանությունը եւ նրա այլանդակ եւ անողոք հայտարարությունները մեր նախագահի մասին, եւ մենք դրանք վերադարձնում ենք նրան»,- գրել Է նա սոցցանցի իր Էջում: Ապրիլի 6-ին Անկարա կատարած այցի ընթացքում նախագահ Ռեժեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդպմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին նստեցրել են նրանից եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելից հեռու: Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել Է հանդիպման տեսագրությունը, հաղորդել Է «Իներֆաքսը»:

  • Կիսվել: