ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անկարայում Իսրայելի դեսպանը լքել է Թուրքիան. ԶԼՄ-ներ

Անկարայում Իսրայելի դեսպանը լքել է Թուրքիան. ԶԼՄ-ներ

Անկարայում Իսրայելի դեսպան Իրիտ Լիլիանն իսրայելցի այլ դիվանագետների հետ միասին լքել է Թուրքիան, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Իսրայելի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել այս մասին հաղորդագրությունները:

Այս շաբաթվա սկզբին Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը Թուրքիայի դեմ նախազգուշացում էր հրապարակել՝ պատճառաբանելով, որ իսրայելցիները կարող են թիրախ դառնալ Գազայի հակամարտությունից զայրացածների կողմից:

Խորհուրդը նաև կոչ է արել Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել երկիրը։ Ի պատասխան այս նախազգուշացման՝ իսրայելական ավիաընկերությունները չորեքշաբթի ուշ երեկոյան թռիչքներ են կազմակերպել Ստամբուլից՝ Թուրքիայից հեռանալ ցանկացող իսրայելցիների համար։

Բացի այդ՝ թուրք ցուցարարները բազմիցս հակաիսրայելական ցույցեր են կազմակերպել, իսկ Թուրքիայում Գազայի հիվանդանոցի պայթյունից հետո եռօրյա սուգ է հայտարարվել։

  • Կիսվել: